Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Քաղաքական
17:42 22/12/2015
ԼՂՀ

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Placeholder
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել