ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:24 24/12/2015
Հայաստան

ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով  ԼՂՀ-ում ևս սահմանադրական  փոփոխություններ տեղի կունենան:

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախաձեռնելու  վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում  ասել է. «Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում  Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել  նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու  համար»:

«Այսինքն՝  կարող ենք կանխատեսել, որ թերևս եկող տարվա սկզբից ԼՂՀ Սահմանադրությունում  փոփոխություններ  իրականացնելու գործընթաց կսկսվի, և հայկական երկրորդ պետությունը  ևս կանցնի  խորհրդարանական կառավարման մոդելին:  Ի դեպ, քանի որ  գործընթացը Արայիկ  Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է նախաձեռնելու, ուստի կարելի է ենթադրել, որ հենց ԼՂՀ ներկա  վարչապետն էլ ծրագրում է  դառնալ խորհրդարանական  կառավարմամբ Արցախի վարչապետ»,-հավելել է թերթը:

Placeholder
ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. «Ժողովուրդ»