Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 25/12/2015
Հայաստան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին. «Ժողովուրդ»

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին:  «Ժողովուրդ»-ը գրում  է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝  «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում  պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ  հաջողացրել են  ֆրանսիայից  փոստով թմրամիջոցներ  և հոգեմետ նյութեր պատվիրել  և տեղափոխել Հայաստան:

«Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները  դատապարտյալների կողմից  կազմակերպված հանցագործությունների  մի ամբողջ շղթա էին բացահայտել:  Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  իրենց պատիժը  կրող դատապարտյալներից  մի քանիսը հաջողացրել էին  շուրջ 40 քաղաքացիներից  տարբեր եղանակներով գումար հափշտակել:  Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քրեակատարողական  հիմնարկներում դատապարտյալներից ոմանք  ինչ ցանկանում, անում են, իսկ իրավապահներն ընդամենը հերթական հանցագործության դեպքն են արձանագրում»,-գրված է թերթի այսօրվա համարում:  

Placeholder
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին. «Ժողովուրդ»