Լոռու մարզի մի քանի գյուղերում նոր տարին սկսել են հովհարային անջատումներով
Հասարակություն
14:01 05/01/2016

Լոռու մարզի մի քանի գյուղերում նոր տարին սկսել են հովհարային անջատումներով

Լոռու մարզի մի քանի գյուղերում` Ագարակում, Յաղդան (հնում` Եղիտանք), Կողես գյուղերում բնակիչները նոր տարին սկսել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով: Ագարակ գյուղի բնակիչները Panorama.am-ին փոխանցեցին, որ ինչ սկսվել է նոր տարին, երկար ժամով անջատում են էլեկտրաէներգիան:

Ագարակի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Ստեփանավանի տարածաշրջանում ուժգին քամիներ են, ինչի հետևանքով էլ հոսանքազրկումներ են լինում:

«Չեք պատկերացնում` ինչ փոթորիկ ա, լարերը չեն դիմանում կպնում են իրար ու անջատվում ա: Զանգում են, մասնագետները գալիս լուծում են խնդիրը»,- ասաց գյուղապետը:

Placeholder
Լոռու մարզի մի քանի գյուղերում նոր տարին սկսել են հովհարային անջատումներով