Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել
Իրավունք
17:10 12/01/2016

Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այդ մասին նշված է Օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Նաև նշվում է, որ այդ կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

Placeholder
Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել