ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները բանակցային գործընթացի վրա իրական ազդեցություն չեն ունենա. Մինասյան
Քաղաքական
13:07 22/01/2016
Հայաստան

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները բանակցային գործընթացի վրա իրական ազդեցություն չեն ունենա. Մինասյան

ԵԽԽՎ-ում հակահայկական երկու զեկույցները, բացի պրոպագանդիստական նշանակությունից, բարոյահոգեբանական բավարարվածությունից որևէ իրավական ազդեցություն բանակցային գործընթացի և առկա ռազմաքաղաքական իրավիճակի վրա չեն ունենա: Լրագրողների հետ հանդիպման ժամաակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Դա միայն ավելի կարժեզրկի այս կառույցի հնարավորությունը՝ որևէ ձևով դրական ազդելու տարածաշրջանի վրա: Կվնասի նաև Եվրոպայի ընկալմանը մեր հասարակության մեջ»,-նկատեց քաղաքագետը:

Նշենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում  քվեարկության է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։

Placeholder
ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները բանակցային գործընթացի վրա իրական ազդեցություն չեն ունենա. Մինասյան