Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գագիկ Մինասյան. Նախատեսվում է համապետական ընտրությունները կազմակերպել էլեկտրոնային եղանակով
ՀՀԿ գործադիր մարնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել նոր ընտրական օրենսգրքին, և քննարկվել են բոլոր այն հնարավորությունները, որոնք թույլ կտան ապահովել թափանցիկ ընտրություններ՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
«Ես չեմ ցանկանում մանրամասնել, սակայն այն մեխանիզմները, որ մեզ ներկայացվեցին, իսկապես ապահովելու են մեր քաղաքացների բացարձակ վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- ընդգծեց Գ.Մինասյանը:
Նա նաև նշեց, որ կա համաձայնություն որոշ կազմակերպությունների հետ, որոնք պատրաստվում են այդ համակարգի ներդրման ծախսերն իրենց վրա վերցնել:
«Կան ընտրությունների կազմակերպման էլեկտրոնային տարբեր համակարգեր, որոնք ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում, սակայն ֆինանսական կողմը մեզ համար սահմանափակումներ չի կարող դնել»,- նշեց Գ.Մինասյանը:
Այսպիով, ըստ նրա, նախատեսվում է համապետական ընտրությունները կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
«ՀՀԿ-ն ոչ միայն կողմ է էլեկտրոնային եղանակին, այլ նաև ջատագովն է և ամենակարևորը կան դոնորներ, որոնք պատրաստ են այդ համակարգը ներդնել»,- ընդգծեց պատգամավորը, սակայն չմանրամասնեց, թե խոսքը որ դոնորների մասին է: