Թուրքական նավթային ընկերությունը լավ հարաբերություն ունի ռուսական ընկերությունների հետ
Քաղաքական
14:58 25/02/2016
Աշխարհ

Թուրքական նավթային ընկերությունը լավ հարաբերություն ունի ռուսական ընկերությունների հետ

Թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերությունը նախապես պլանավորված ընթացակարգով շարունակում է ռուսական ընկերությունների հետ իր համագործակցությունը՝ չնայած երկու երկրների միջև լարված հարաբերություններին: «IHS CERAWeek» համաժողովի ժամանակ «Ռիա նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում, նշել է ընկերության գլխավոր տնօրեն Բեսիմ Սիսմանը:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ռուսական ընկերությունների հետ: Մեր կառավարությունը կարգադրել է մեզ շարունակել այս նախագծերը»,- նշել է Սիսմանը:

Գործակալության՝ համագործակցության շարունակման ենթակա նախագծերի և գործընկեր կազմակերպությունների անունները նշելու խնդրանքին, թուրքական ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ «Turkish Petroleum Corporation» ընկերությունը մասնավորապես աշխատում է ռուսական «ЛУКОЙЛ» ընկերության հետ: Նա նաև հատուկ ընդգծել է այն, որ հարավային Սիբիրում իրենց նախագիծը զարգանում է նախապես պլանավորված ընթացակարգով:

Placeholder
Թուրքական նավթային ընկերությունը լավ հարաբերություն ունի ռուսական ընկերությունների հետ