«Օսկար 2016»-ի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցվել նաև Քըրք Քրքորյանի հիշատակին
Մշակույթ
16:31 29/02/2016

«Օսկար 2016»-ի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցվել նաև Քըրք Քրքորյանի հիշատակին


Ամերիկյան կինոակադեմիայի այս տարվա «Օսկար-88» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել  նաև «Metro-Goldwyn-Meyer»-ի հիմնադիր, ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քրքորյանի հիշատակին:

Դերասան և օսկարակիր Լուիս Գոսեթը մրցանակաբաշխության շրջանակներում տեսանյութ է ներկայացրել, որով հարգանքի տուրք է մատուցվել այն մարդկանց, ովքեր նախորդ տարի հեռացել են կյանքից, բայց որևէ կերպ իրենց գործունության ընթացքում կապված են եղել կինոյի, արվեստի և առհասարակ կինոակադեմիայի հետ:

Տեսանյութը, որում հիշատակված են եղել հանգուցյալների անունները և լուսանկարները, ցուցադրվել է աշխարհահռչակ Beatles խմբի «Blackbird» երգի ուղեկցությամբ:

Placeholder
«Օսկար 2016»-ի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցվել նաև Քըրք Քրքորյանի հիշատակին