Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ձկնաբուծության ոլորտում սկսվել է սխալ ռազմավարության գործընթաց: Ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում չճշտված, սխալ տեղեկություններ հրապարակել ձկնաբուծության ոլորտի մասին, իբր թե 8 հազարից ավելի հեկտար հող չի ոռոգվում, քանի որ ջուրն օգտագործվում է ձկնարտադրողի կողմից, կամ էլ 30 համայնք ջրազրկվել է՝ ձկնարտադրողների օգտագործած ջրի հետևանքով: Սրանք իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ձկնարտադրողների և ձկնաարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանը:
Ըստ նրա՝ ձկնարտադրողների զարգացմանը խանգարում են:
«Մենք չունենք ոլորտը համակարգող կառույց, իսկ ովքեր էլ միտված են ոլորտով զբաղվելու, բոլորովին էլ տեղյակ չեն ոլորտից: Մենաշնորհացման գործընթացն ավելի է խորացել»,-ասաց Աթոյանը:
Միության նախագահի խոսքով, մոտ 70 տոկոսով նվազել է ձկան արտահանումը երկրից:
Հանդիպմանը ներկա ձկնաբույծ Հայկազ Զեյնալյան. «Ձկնաբույծների գլխին Դամոկլյան սուր է կախված, հատկապես, մանր ձկնաբույծների: Հայաստանում ձկան որակյալ կեր չի արտադրվում, այն ներկրվում է դրսից, ինչի հետևանքով էլ ձկան ինքնարժեքը շատ բարձր է լինում»:
Ձկնաբույծը հայտնեց, որ վերջին տարիներին ձկան արտահանումից ստացված գումարները բավականին պակասել են. «Ձկնաբույծների 80-90 տոկոսը վարկեր են վերցրել, տոկոսների տակ են մնացել»: