Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության հաղորդմամբ, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ իրացվում է ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ, որն ակցիզվորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով: Տվյալներն իրացնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ մարտի 16-ին Արտաշատ քաղաքից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել Ա. Բ.-ն: Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ նա իր ընկեր Շ. Շ.-ի հետ իրացրել է կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակների 83 շիշ «Հենեսի» կոնյակ: Բացի այդ, Բ.-նը բացատրություն է տվել, որ հայտնաբերված կոնյակները իրացման նպատակով ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունից:
Պարզվել է նաև, որ իրենց անօրինական գործունեությունը քողարկելու համարնրանք ստեղծել էին սահմանափակ պատասխանատվությամբ մի քանի ընկերություն: Կեղծ ու անակցիզ կոնյակներն առգրավվել են, հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Շ. Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: