Հարուցվել է քրեական գործ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ
Իրավունք
13:50 28/03/2016
Հայաստան

Հարուցվել է քրեական գործ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ Այս մասին  հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։

Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում 25.03.2016թ.  հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

Placeholder
Հարուցվել է քրեական գործ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ