Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է, թթվասերինը և կաթնաշոռինը՝ նվազել
Տնտեսություն
16:52 16/04/2016
Հայաստան

Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է, թթվասերինը և կաթնաշոռինը՝ նվազել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 989.8 տոննա պանիր, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1%-ով։

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթի արտադրության ծավալները հունվար-փետրվարին  աճել են 0,7%-ով. եթե 2015թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 56.7 մլն լիտր կաթ, ապա 2016թ-ին՝ 57.1 մլն լիտր։

Այս տարվա հունվար-փետրվարին 0.7%-ով աճել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով  977.1 տոննա:

Միաժամանակ հունվարին-փետրվարին կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 143.8 տոննա:

Նույն ժամանակահատվածում 0.3%-ով նվազել է նաև մածունի արտադրության ծավալը և կազմել  950.3 տոննա։

Placeholder
Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է, թթվասերինը և կաթնաշոռինը՝ նվազել