Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
Իրավունք
13:50 27/04/2016
Հայաստան

Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան

«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջինիս բջջային հեռախոսի քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ։ Նույնականացնելու համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն: 

Ըստ հրապարակված տեղեկությունների, ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվողը մոր  հետ գույքային վեճ է ունեցել: Մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է  Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը:

Մյուս զոհը, ում ինքնությունն ավելի վաղ էր պարզվել, 1979թ. ծնված Արմեն Հովհաննիսյանն է: Նա նույնպես ՀՀ քաղաքացի է:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքները շարունակվում են:

Placeholder
Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան