Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքներին վերաբերող հարցեր
Իրավունք
13:09 18/06/2016
Հայաստան

Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքներին վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամների հետ քննարկվել է Հայաստանում հոգեկան առողջության պահպանման հետ կապված արդի հարցեր, տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Կարևորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ինչպես նաև հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների իրականացման ներկա հարցերն ու զարգացման հեռանկարները:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և ասոցիացիայի անդամները նշել են հոգեբուժության և հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները:

Պաշտպան Արման Թաթոյանն ընդգծել է համատեղ գործունեության կարևորությունը, հավաստիացրել, որ ստեղծված կառուցողական հարաբերությունները մեծապես կնպաստեն ոլորտի օրենսդրական կարգավորմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը: Նմանատիպ քննարկումներն այսուհետ կրելու են պարբերական բնույթ: Առաջիկայում նախատեսվում են համատեղ ծրագրեր՝ ուղղված հանրության իրազեկվածության բարձրացմանը, աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:


 

Placeholder
Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքներին վերաբերող հարցեր