Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Թբիլիսում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում երկամարտի 359 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրել է 160 կգ, իսկ հրումում` 199 կգ: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարհաբեկ Սոբիրովը:
Placeholder