Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի սեփական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում հասարակությունը չի ընկալում հանրային իշխանության իմաստը։
Այսօր «Հոդված 3» նորաբաց ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղազարյանը հայտարարեց, որ դա մեր հասարակության մեծագույն խնդիրն է։
«Նախորդ տարի դեկտեմբերին Սահամանդրությունը փոխելու հիմնական նպատակներից մեկը դա էր՝ պետության իշխանություն չկա, պետական մարմինները վարձված են, որ հանրային իշխանություն իրականացնեն։ Հանրային իշխանության գաղափարը չի ընկալվում։ Դրա վառ օրինակը ոստիկանապետի բարոյախրատական ոճի հայտարարությունն էր «Electric Երևանի» ակցիաների ժամանակ։ Պետական իշխանություն չկա, պետությունը ինչ-ինչ գործիիքներով իրականցնում է հանրային իշխանություն», -հայտարարեց Ղազարյանը՝ նկատելով, որ այս գաղափարի հասունացումը մեր հասարակության շրջանում երկար ճանապարհ ունի անցնելու։