Եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացմանը
Քաղաքական
14:30 07/07/2016
Աշխարհ

Եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացմանը

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների ճնշող մեծամասնությունն այսօր քվեարկել է Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի քաղաքացիներին դեպի Եվրամիության անդամ երկրների տարածք առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրելու օգտին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը`  հղում կատարելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:

«Հանձնաժողովի անդամները գտնում են, որ այս երկրները նշանակալի առաջընթաց են գրանցել վիզային ռեժիմի վերացման համար առաջադրված նպատակների հարցում», - ասված է տարածված հաղորդագրությունում:

Այս հարցի կապակցությամբ հաջորդը եզրակացություն է հայտնելու քաղաքացիական հարցերով հանձնաժողովը: Եթե երկրորդ հանձնաժողովը ևս հավանության արժանացնի նախագիծը, ապա Եվրախորհրդարանը, ամենայն հավանականությամբ, ամբողջապես կհաստատի վիզային ռեժիմի վերացումը:

Placeholder
Եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացմանը