«Փաստինֆո». Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները
Քաղաքական
14:02 23/07/2016
Հայաստան

«Փաստինֆո». Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է  արձակել  նաև  հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զինված խմբի անդամները հանդիպել են  ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Այդ բանակցությունների շրջանակում ավելի վաղ ազատ էին արձակվել երկու ոստիկան, այժմ ՝ ևս երկուսը: Վարդան Եղիազարյանի և Վալերի Օսիպյանի ազատ արձակման պայմանը՝ մամուլի կետի ստեղծումն էր:

Placeholder
«Փաստինֆո». Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները