Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄՕԿ-ի 129-րդ նստաշրջանը
Իրավունք
13:38 01/08/2016
Աշխարհ

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄՕԿ-ի 129-րդ նստաշրջանը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանում կքննարկվի 2020 թվականի Օլիմպիական խաղերում նոր մարզաձևերի ընդգրկման հարցը, կկայանա գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

2020 թվականի Օլիմպիական խաղերում կարող են լինել 5 նոր մարզաձևեր՝ կարատե, ժայռամագլցում, սերֆինգ, սկեյթբորդ, բեյսբոլ: Նախնական տեղեկությունների համաձայն` այս մարզաձևերում կխաղարկվի մեդալների 18 զույգ հավաքածու:

Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանը մեկնարկել է օգոստոսի 1-ին և կեզրափակվի օգոստոսի 4-ին:
 

Placeholder
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄՕԿ-ի 129-րդ նստաշրջանը