Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը հասկանում է, որ Հայաստանի հետ կարելի է կառուցել հարաբերություններ. տնտեսագետ
«Վատատեսական տրամադրություններ չեմ ուզում ուղղել մեր հասարակությանը և որոշում կայացնողներին, սակայն ակնհայտ է, որ այս քաղաքական մեծ խաղերը, այս փոքր տարածաշրջանում տեղի ունեցող շահերի ահավոր բախումն այս պահի դրությամբ լավ չի ծավալվում ու ձևավորվում Հայաստանի Հանրապետության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանի տնտեսական վիճակին:
Ըստ նրա՝ դրա խոշորացված բնութագիրը հետևյալն է, որ ՀՀ-ն, կարծես թե, դուրս է մնում ընդհանրապես բոլոր զարգացումներից:
«Պետք է մտածել նաև հետևյալը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ երկիր է, բնականաբար ինքը փնտրում է տարածաշրջանում ազդեցության, անվտանգության խնդիր և այդ առումով հասկանում է, որ Հայաստանի հետ կարելի է կառուցել հարաբերություններ: Ցավոք Հայաստանը դեռևս ժամանակ չի ունենում՝ դրա վերաբերյալ իր քաղաքականությունն ու մոտեցումները կանոնակարգելու»,-նշեց տնտեսագետը:
Իրանական գազի և էներգիայի տարանցման մասին Բոստանջյանի մեկնաբանությունը՝ տեսանյութում: