Ռուսաստանը  կդիտարկի ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ Հարավային Կորեայի առաջարկը
Քաղաքական
15:34 03/09/2016
Տարածաշրջան

Ռուսաստանը կդիտարկի ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ Հարավային Կորեայի առաջարկը

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի ներկայացրած առաջարկը` կապված ԵՏՄ երկրների հետ ազատ տնտեսական գոտի սահմանաելու հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կորեացի գործընկերները հաստատել են իրենց հետաքրքրվածությունը ԵվրԱզԷս-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք միասին մտածել մեր ինտեգրացիոն նախագծերի համակցման և պարոն նախագահի (Պակ Կին Խե) կողմից եվրասիական նախաձեռնությունների շուրջ», - ասել է ՌԴ նախագահը` Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման արդյունքների համատեղ ամփոփման ընթացքում:

 

Placeholder
Ռուսաստանը կդիտարկի ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ Հարավային Կորեայի առաջարկը