8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը. ԱՎԾ
Տնտեսություն
18:09 13/09/2016
Հայաստան

8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ-ի հունվար-հուլիս ամիսներին  8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 14 816.2 տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 13 705.2 տոննա աղ:

Նշենք նաև, որ բացի աղից, Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ծավալները  նվազել են:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին ամիսներին  հանրապետությունում  նվազել է հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալը։ Մասնավորապես, հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 164.1 հազ. տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է: Նշված ժամանակահատվածում 14.1%-ով  նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 90 հազար տոննա,  իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով` կազմելով 8 720.8  հազար տոննա:

 

Placeholder
8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը. ԱՎԾ