Արփինե Դալալյանը` բրոնզե մեդալակիր
Սպորտ
17:10 25/10/2016
Աշխարհ

Արփինե Դալալյանը` բրոնզե մեդալակիր

Մալազիայում ավարտին է մոտենում ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է երեք ծանրորդով:

Կանանց գերծանր (+69 կգ) քաշային կարգում Եվրոպայի այս տարվա չեմպիոն Արփինե Դալալյանը երկամարտի 220 (93+127) կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը` նաև փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում:

Տղաների գերծանր քաշային կարգում (+94 կգ) Վարազդատ Լալայանը երկամարտի 340 կգ (156+184) արդյունքով գրավել է 5-րդ տեղը:

Հիշեցնենք, որ նախօրեին տղամարդկանց մինչև 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Կարեն Ավագյանը:

Placeholder
Արփինե Դալալյանը` բրոնզե մեդալակիր