Նկարիչ Պետո Պողոսյանը Re-interpretation միջազգային ցուցադրությանը մասնակցելու առաջարկ է ստացել
Մշակույթ
12:16 11/11/2016
Հայաստան

Նկարիչ Պետո Պողոսյանը Re-interpretation միջազգային ցուցադրությանը մասնակցելու առաջարկ է ստացել

Նկարիչ Պետո Պողոսյանը մասնակցել է Ջրաներկի Երիտասարդ Վարպետների Միջազգային Հրավերով Ցուցադրությանը, որն անցկացվել է Հանդանում(Չինաստան):

«Ցուցադրությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, այսպես ասած կենդանի թանգարանային ցուցադրություն էր՝ երիատասարդ վարպետների աշխատանքների կողքին ներկայացված էին արդեն լեգենդար դարձած չին և միջազգային ակվարելիստներ, որոնք ժամանել էին Հանդան»,- Panorama.am-ին ասաց Պ.Պողոսյանը:

Նա նշեց, որ կազմակեպվել էր հատուկ երկօրյա այց Չինթա լիճ՝ զուտ չինական լեռնային դրախտավայր, որտեղ կողք կողքի աշխատում էին տարբեր մոտեցման ու տարբեր սերուդներ նեկայացնող արվեստագետները. «Իրոք, աննախադեպ զգացողություն և փորձ էր»:

Նկարչի խոսքով՝ Հանդան Սանշայն Արտ Թանգարանի ցուցադրությունը լայնորեն լուսաբանվեց Չինաստանում, տարբեր քաղաքներից ժամանել էին համադրողներ, արվեստի սիրահարներ և հավաքորդներ:

«Տեղում հենց առաջարկ ստացա մասնակցելու Re- interpretation միջազգային ցուցադրությանը Չինաստանում»,- ասաց Պ.Պողոսյանը:

Նա իր հետ Հայաստան է բերել ճանաչված ակվարելիստների մի ամբողջ հավաքածու: Նկարչի խոսքով՝  շատ հետաքրքիր կլինի ներկայացնել այստեղ հարմար առիթի դեպքում:

Նշենք, որ ցուցադրությանը մասնակցելու համար ամբողջ աշխարհից պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից  ընտրվել էր տաս երիտասարդ նկարիչ (մինչև 45 տարեկան), իսկ միայն Չինաստանից՝ քսան:  Յուրաքաչյուր արվեստագետից ներկայացել էր հինգ աշխատանք:

Լուսանկարները՝ Պետո Պողոսյան ֆեյսբուքյան էջից: 

 

Placeholder
Նկարիչ Պետո Պողոսյանը Re-interpretation միջազգային ցուցադրությանը մասնակցելու առաջարկ է ստացել