Հայաստանում գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 539 դեպք
Առողջություն
13:27 04/01/2017
Հայաստան

Հայաստանում գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 539 դեպք

Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից  թունավորման 539 դեպք:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դեպքերից միայն 319-ը գրանցվել է կանանց մոտ, 262 դեպք` մինչև 18 տարեկանների մոտ,  այդ թվում 106-ը՝ 0-2, իսկ 102-ը՝ 3-6 տարեկանների մոտ:

Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման  130 դեպք:

Ինչ վերաբերում է ոչ բժշկական նյութերից թունավորումներին, ապա նախորդ տարվա հունվար-նոյեմբերին գրանցվել է 1 542 դեպք, որից 484-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է նաև մանրէային սննդային թունավորումների 30 դեպք: 

Placeholder
Հայաստանում գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 539 դեպք