«Տատա Սթիլ». Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադհիբանի հետ
Սպորտ
14:50 17/01/2017
Աշխարհ

«Տատա Սթիլ». Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադհիբանի հետ

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում երեկ տեղի ունեցան մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր հնդիկ գրոսմայստեր Ադհիբան Բաշկարանը. պարտիայի 38-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Երրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հաշտություն կնքվեց նաև Դմիտրի Անդրեյկին-Մագնուս Կարլսեն պարտիայում:

Երրորդ տուրում առաջին հաղթանակները տոնեցին և առաջատարների խմբին միացան Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին ու Ուեսլի Սոն: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։

Երրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 2,5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ մնում Մագնուս Կարլսենը, Պենտալա Հարիկրիշնան, Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Այսօր կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցն  է Յան Նեպոմնյաշչին:

Մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 17-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:
 

Placeholder
«Տատա Սթիլ». Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադհիբանի հետ