ՄԱԿ-ը 2017թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.7% տնտեսական աճ
Տնտեսություն
20:19 18/01/2017
Հայաստան

ՄԱԿ-ը 2017թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.7% տնտեսական աճ

ՄԱԿ-ը հրապարակել է Համաշխարհային տնտեսության իրավիճակը և հեռանկարները վերտառությամբ  զեկույց:

Զեկույցում արված կանխատեսման համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական աճը 2017թ-ին կկազմի 2.7 տոկոս, իսկ 2018թ-ին՝ 3.0 տոկոս:

Հարևան  Ադրբեջանում 2017 և 2018թթ-ին կանխատեսվել է  1.0 և 1.5%  տնտեսական  աճ համապատասխանաբար,  Վրաստանում՝ 3.0 և 4.2% , ՌԴ-ում՝ 1.0 և 1.5%:

Ինֆլյացիան ՀՀ-ում 2016թ-ին կազմել է 0.2 տոկոս, 2017թ-ին այն կլինի 1.5, իսկ 2018թ-ին՝ 3.0%:
Զեկույցում նշված է նաև, որ  Հայաստանում գործազրկության մակարդակը 2016թ-ին կազմել է 18.3 տոկոս:

Placeholder
ՄԱԿ-ը 2017թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.7% տնտեսական աճ