Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում հրապարակել «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը
Քաղաքական
16:23 30/01/2017

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում հրապարակել «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը

Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն հրապարակել Վրաստանի տարածքով Հայաստան գազ մատակարարելու պայմանների մասին «Գազպրոմ» ընկերության հետ կնքված համաձայնագրի դրույթների վերաբերյալ մանրամասներ:

Վրացական լրատվամիջոցի  համաձայն, հրապարակման մասին որոշումը պետք է լինի երկկողմ համաձայնությամբ:

«Վրացական կողմը չի կարող որոշել, թե որ մանրամասները պետք է հրապարակվեն: Դրա համար պետք է լինի երկկողմ պայմանավորվածություն: Ինչպես ես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նախարարն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ նման համաձայնագրերը զարգացած երկրներում հանդիսանում են առևտրային գաղտնիք:

Placeholder
Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում հրապարակել «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը