Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Իրավունք
18:51 06/02/2017
Հայաստան

Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Համազասպի Գարեգինյանը:

 

Placeholder
Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ