Շախմատի աշխարհի կանանց առաջնության մեկնարկը տրված է
Սպորտ
09:05 10/02/2017

Շախմատի աշխարհի կանանց առաջնության մեկնարկը տրված է

Այսօր Թեհրանում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը` նոկաուտ համակարգով, որտեղ Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությանը մասնակցում են 64 շախմատիստուհիներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

1/32 եզրափակչում Դանիելյանի մրցակիցը  կլինի Ռոուդ  Պադմինին` Հնդկաստանից, իսկ Մկրտչյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Նի Շիկունի հետ: 1/32 եզրափակչից սկսած  կկայանան 2 պարտիայից բաղկացած խաղեր:  Ոչ-ոքիի  դեպքում հաջորդ օրը կանցկացվի թայ-բրեք:

Եզրափակչում կանցկացվի  4 պարտիա: Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը կավարտվի մարտի 5-ին:
 

Placeholder
Շախմատի աշխարհի կանանց առաջնության մեկնարկը տրված է