Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը
Սպորտ
16:12 11/02/2017
Հայաստան

Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը

Լիսաբոնում ավարտվել է «Պորտուգալիա Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը:  8 միավոր վաստակած Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագան դարձել է մրցաշարի հաղթող,  սերբ Ալեքսանդր Ինջիչը 7.5 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող Տիգրան Հարությունյանը վաստակել է 7 միավոր և կիսել 3-8-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Հարությունյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: 3-րդ տեղը գրավել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Բատուհան:

Մրցաշարին մասնակցող  Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանն ու Կարեն Գրիգորյանը  վաստակել են 6-ական միավոր և գրավել են համապատասխանաբար 17-րդ և 18-րդ հորիզոնականները:

Placeholder
Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը