Մեկնարկային տուրը հաջող էր հայ շախմատիստների համար
Սպորտ
16:54 14/02/2017

Մեկնարկային տուրը հաջող էր հայ շախմատիստների համար

Իրանում մեկնարկել է «Ֆիրդուսի Գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը: 11 տուրից բաղկացած ստուգատեսին մասնակցում են 18 երկրի 322 շախմատիստներ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ:

Ինչպես տեղեկացնում է chessfeda.am-ը, մրցաշարին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ու գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: Մեկնարկային առաջին տուրում Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել:
 

Placeholder
Մեկնարկային տուրը հաջող էր հայ շախմատիստների համար