«A» խմբում լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը
Սպորտ
16:50 27/02/2017
Աշխարհ

«A» խմբում լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը

Մոսկվայում տեղի են ունեցան շախմատի «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը հաղթանակներ են տոնել, Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Մանուէլ Պետրոսյանը` պարտվել է:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 6-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը, ով իր ակտիվում ունի 5 միավոր:

Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 3.5 միավոր,  Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր,  իսկ Տիգրան Հարությունյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր:

«B» խմբում  Արամ Հակոբյանը 6 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: «C» խմբում  Վահե Դանիելյանը  6 հնարավորից վաստակել է 4 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերման Բազեևը, ով 6 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:
 

Placeholder
«A» խմբում լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը