Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շարժայում ավարտվել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարը: Վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը չափել է Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի հետ:
Նախորդ 8 տուրերի բոլոր հանդիպումները ոչ-ոքի հաշվով ավարտած հայ գրոսմայստերը վերջին տուրում սպիտակներով պարտվել է: Վաստակած 4 միավորով Արոնյանը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
1-ից 3-րդ տեղերը բաժանել են 5,5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Շահրիյար Մամեդյարովը:
Placeholder