«Աէրոֆլոտ Օփեն». մրցաշարային աղյուսակը՝ վերջին տուրից առաջ
Սպորտ
14:00 01/03/2017
Աշխարհ

«Աէրոֆլոտ Օփեն». մրցաշարային աղյուսակը՝ վերջին տուրից առաջ

Երեկ Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփենի» նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները: «Աէրոֆլոտ Օփենի» «A» խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց Հարությունյանի հաղթանակով: Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց: Վերջին տուրից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վլադիմիր Ֆեդոսեևը, ով վաստակել է 6,5 միավոր: Նիկիտա Վիտյուգովն ու Եվգենի Նայերն առաջատարից հետ են մնում կեսական միավորով։ Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։

Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2,5 միավոր:

«B» խմբում աղյուսակը գլխավորում են 6 միավոր վաստակած 5 շախմատիստ, իսկ Արամ Հակոբյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

«C» խմբում  Արթուր Ղարագյոզյանը  8 հնարավորից վաստակել է 5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերման Բազեևը, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:
 

Placeholder
«Աէրոֆլոտ Օփեն». մրցաշարային աղյուսակը՝ վերջին տուրից առաջ