Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը
Տնտեսություն
15:08 29/03/2017
Հայաստան

Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը

2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման և կենդանիների պատվաստման գործընթացը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքները առավել արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաև կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ:

Placeholder
Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը