Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Քաղաքական
16:27 11/04/2017
Տարածաշրջան

Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:

«էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ,  նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում պարզելու համար պայթյունի պատճառը:

Սոյլուի խոսքով, այս պահին առավել հավանական վարկածն այն է, որ պայթյունն առաջացել է մեքենայի վերանորոգման աշխատանքների հետևանքով: 










 

Placeholder
Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ