Ժամկետային զինծառայողի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել
Իրավունք
12:23 20/05/2017
Հայաստան

Ժամկետային զինծառայողի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր առավոտյան՝ ժամը 07:20-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Placeholder
Ժամկետային զինծառայողի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել