Իրանի ՆԳ նախարարի հաղորդած նոր տվյալների համաձայն՝ Հասան Ռոհանին ստացել է 57 տոկոս ձայն
Քաղաքական
13:50 20/05/2017
Տարածաշրջան

Իրանի ՆԳ նախարարի հաղորդած նոր տվյալների համաձայն՝ Հասան Ռոհանին ստացել է 57 տոկոս ձայն

Իրանի ՆԳ նախարարը հաղորդել է ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:

Համաձայն արդյունքների՝ գործող նախագահ Հասան Ռոհանին ստացել է 23 միլիոն 549 հազար 616 ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսին՝ 15 միլիոն 786 հազար 449 ձայն:

Մոսթաֆա Միրսալիմը ստացել է 478 հազար 215 ձայն, իսկ Մոսթաֆա Հաշեմիթաբան՝ 219 հազար 450 ձայն:

Ընտրություններին 41 միլիոն 220 հազար 131 քաղաքացի է մասնակցել:
 

Placeholder
Իրանի ՆԳ նախարարի հաղորդած նոր տվյալների համաձայն՝ Հասան Ռոհանին ստացել է 57 տոկոս ձայն