Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող
Սպորտ
16:30 05/07/2017
Հայաստան

Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվել է «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարում հիանալի հաջողության է հասել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Placeholder
Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող