Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում
Սպորտ
18:13 10/07/2017
Հայաստան

Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սամբոյի Հայաստանի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին:

ՀԱՕԿ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մեր սամբիստներից բրոնզե մեդալ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 պետության շուրջ 200 մարզիկ:

 

Placeholder
Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում