Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սինքֆիլդի գավաթում
Սպորտ
17:50 02/08/2017
Հայաստան

Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սինքֆիլդի գավաթում

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում այսօր մեկնարկում է Սինգֆիլդի գավաթը: Մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Սինգֆիլդի գավաթում Արոնյանի մրցակիցներն են լինելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):

Այսօր կայանալիք առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչու հետ:

Placeholder
Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սինքֆիլդի գավաթում