Նարեկ Հախնազարյանը եղբոր հետ ելույթ կունենա Աստանայում
Մշակույթ
12:00 16/08/2017
Հայաստան

Նարեկ Հախնազարյանը եղբոր հետ ելույթ կունենա Աստանայում

«Վաղը առանձնահատուկ համերգ է լինելու ինձ համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Եղբորս՝ հրաշալի դիրիժոր և երաժշիտ Տիգրան Հախնազարյանի հետ առաջին անգամ ելույթ կունենանք Աստանայի Էքսպո 2017-ի շրջանակներում»,- գրել է երաժիշտը։

Նա հայտնել է նաև, որ համերգի ընթացքում կհնչեն Սեն-Սանսի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործությունները։

Համերգը նվիրված է կարկառուն երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի հիշատակին։

Placeholder
Նարեկ Հախնազարյանը եղբոր հետ ելույթ կունենա Աստանայում