Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2017թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 794.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-հունիս ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 71%-ով և կազմել 1 438.3 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 33.3%-ով: Ջերմային կայաններում արտադրության ծավալներն էլ կազմել են 64.2 մլն կՎտ ժամ՝ աճը կազմելով 25.1%:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 1.8%-ով՝ կազմելով 1 215.3 մլն կՎտ ժամ։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 215.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.4%-ով: