Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ
Աշխարհում
11:59 30/08/2017
Հայաստան

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ

Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ:

Երեկ քառորդ եզրափակչում հաղթանակից հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:

Կիսաեզրափակիչ մենամարտերը Երևանի ժամանակով կսկսվեն 20:00-ից:

Placeholder
Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ