Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
Սպորտ
09:42 12/09/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր

Թբիլիսիում նախօրեին  կայացել է Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը լարված պայքարում առավելության է  հասել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի նկատմամբ:

Թայ-բրեյքում գրանցվել է հերթական անակնկալը. Եվգենի Նայերը հաղթանակ է տոնել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Թայ-բրեյքում 4-րդ շրջանի ուղեգրեր նվաճել են Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան, Ռիչարդ Ռապորտը և Դին Լիժենը:

4-րդ շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Դանիիլ Դուբովը, ով առաջին երեք շրջաններում պայքարից դուրս է թողել Դանիիլ Ֆրիդմանին, Սերգեյ Կարյակինին և Վլադիսլավ Արտեմևին:

 

Placeholder
Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր