Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր
Սպորտ
10:12 27/09/2017
Հայաստան

Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր

Թբիլիսիում տեղի է ունեցել Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի դասական շախմատի 4-րդ պարտիան: 4-րդ պարտիայում Լևոն Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և չնայած այդ հանգամանքին պարտիայի ընթացքում հայ շախմատիստը ստացել է որոշակի առավելություն, սակայն Դին Լիժենը պաշտպանվել է շատ հստակ, և կողմերը հաշտություն են կնքել 52-րդ քայլում: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ մրցախաղում հաշիվը դարձել է  2-2:

Այսպիսով, Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում:

Placeholder
Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր