Մերձմոսկվայում ԻՊ գրոհայինների են ձերբակալել
Իրավունք
13:25 02/10/2017
Աշխարհ

Մերձմոսկվայում ԻՊ գրոհայինների են ձերբակալել

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խորը թաքնված բջիջ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Բջիջը, որի մեջ մտնում են Հյուսիսային Կովկասի բնիկները, ղեկավարել են օտարերկրյա էմիսարները: Նրանք պաշտպանում են բոլոր մահմեդականների բռնի համախմբումը՝ «Համաշխարհային իսլամական խալիֆայություն» ստեղծելու համար։

Ծայրահեղականները ծրագրել էին սեպտեմբերի ահաբեկչությունների շարք իրականացնել տրանսպորտում և մարդկանց զանգվածային վայրերում։

Իրավապահաները ձերբակալել են ցանցի բոլոր անդամներին։ Նրանց մոտ բռնագրավել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, երկու ПМ-9мм տեսակի ատրճանակ, РГД-5 նռնակ, կապի միջոցներ և պայթուցիկ նյութերի արտադրության բաղադրիչներ։

Զինյալները հայտարարել են, որ պլանավորել էին ամբոխի մեջ պայթեցնել ռումբերը, որոնք լցված են մեխերով:

Քրեական գործ հարուցելու հարցը լուծվում է, հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների մասին տվյալներ չեն բացահայտվում:
 

Placeholder
Մերձմոսկվայում ԻՊ գրոհայինների են ձերբակալել