Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն
Սպորտ
17:18 14/10/2017
Հայաստան

Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ վետերան ըմբիշը եզրափակչում շանս չի տվել ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1:

Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2:

Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ է նվաճել վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

 

Placeholder
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն